Գինու ազգային գործակալության աջակցությամբ Մանչեսթերում տեղի է ունեցել վրացական գինու մասնագիտական ներկայացում
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում կայացած վրացական գինու համտեսին, որը վարել է գինու մագիստրոս Սառա Էբոթը (Sarah Abbott), մասնակցել են գինու փորձագետներ, HoReCa և առևտրային սեկտորի, ինչպես նաև մեդիայի ներկայացուցիչներ։
Վրացական գինիների համտեսից բացի, Սառա Էբոթը հյուրերին ներկայացրել է վրացական գինու մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև ժամանակակից արդյունաբերությունը։
Սառա Էբոթը ղեկավարում է բրիտանական մարքեթինգային «Swirl Wine Group» ընկերությունը, որի հետ Վրաստանի Գինու ազգային գործակալությունը համագործակցում է 2015 թվականից։
Մեծ Բրիտանիան աշխարհի ամենախոշոր գինի ներմուծող և սպառող երկրներից է, որը 2014 թվականից համարվում է վրացական գինու աճող ռազմավարական շուկա։
Մեծ Բրիտանիայի շուկայում վրացական գինու ճանաչելիության և արտահանման ներուժի բարձրացման նպատակով, Վրաստանի Գինու ազգային գործակալության ֆինանսավորմամբ 2025 թվականին Մեծ Բրիտանիայում մարքեթինգային արշավը կիրականացնի Swirl Wine Group-ը։ Արշավի շրջանակներում տարբեր քաղաքներում կանցկացվեն համտես-սեմինարներ, վրացական գինին կներկայացվի միջազգային ցուցահանդեսներում, կանցկացվեն նպատակային գովազդային և մեդիա արշավներ, ինչպես նաև կկազմակերպվեն գինու տուրեր Վրաստանում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը։