Գիգի ՈՒգուլավան պահանջում է խորհրդարանի տարածք թողեն ավազով և վառելափայտով բեռնված մեքենան
«Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգի Ուգուլավան պահանջում է, որ ոստիկանությունը խորհրդարանի տարածք թողնի մեքենան, որը բեռնված է ավազով և վառելափայտով, ինչը նրա խոսքով, ակտիվիստներին անհրաժեշտ է գիշերելու համար:
Ոստիկանները նշված մեքենան ստուգման նպատակով կանգնեցրել են Զուբալաշվիլիի փողոցում:
«Մեքենայում վառելափայտ է և ավազ, պայթուցիկ սարքեր չկան: Մեքենայում նաև սնունդ կա, որը անհրաժեշտ է խորհրդարանի տարածքում գիշերել ցանկացողների համար»,- ասել է Գիգի Ուգուլավան:
Ըստ Գիգի Ուգուլավայի խոսքով, անհայտ է, թե ոստիկանությունն ինչ վտանգ է տեսնում ավազի մեջ: