Գիգի Ուգուլավա. Կարծում եմ, որևէ իրական ընդդիմադիր քաղաքական ուժ, որը հաղթահարել է ընտրական պատնեշը ԿԸՀ-ի և Թամար Ժվանիայի թվերով, չի մտնի 10-րդ գումարման խորհրդարան
Գիգի Ուգուլավա. Կարծում եմ, որևէ իրական ընդդիմադիր քաղաքական ուժ, որը հաղթահարել է ընտրական պատնեշը ԿԸՀ-ի և Թամար Ժվանիայի թվերով, չի մտնի 10-րդ գումարման խորհրդարան

Այսօրա դրությամբ և կարծում եմ, մինչև վերջ այսպես կպահպանվի, որ որևէ իրական ընդդիմադիր քաղաքական ուժ, որը հաղթահարել է ընտրական պատնեշը ԿԸՀ-ի և Թամար Ժվանիայի թվերով, չի մտնի 10-րդ գումարման խորհրդարան,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան:

Բացի այդ, Գիգի Ուգուլավան բացառում է, որ ընդդիմությունից քաղաքական որևէ ուժ փոխի իր դիրքորոշումը և մտնի խորհրդարան:

«Բոլորդ լավ տեսնում եք քաղաքական կլիման: Այս խորհրդարան մտնելը նշանակում է մուտք գործել «Վրացական երազանք» և ոչ միայն՝ խորհրդարան: Ուստի, փաստացի, բացառում եմ, որ ընդդիմությունից քաղաքական որևէ կուսակցություն փոխի իր դիրքորոշումը»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան: