Գիգի Ծերեթելի. Վրաստանում շատ լուրջ, խորը ճգնաժամ է, որը երկիրը գործնականում մեկուսացնում է, ինչը աննկատ չի մնացել ԵԱՀԿ-ի կողմից
Գիգի Ծերեթելի. Վրաստանում շատ լուրջ, խորը ճգնաժամ է, որը երկիրը գործնականում մեկուսացնում է, ինչը աննկատ չի մնացել ԵԱՀԿ-ի կողմից

«Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, հատկապես վերջին շրջանում՝ ընտրություններից հետո, կապված մարդու իրավունքների խախտումների, քաղաքական բանտարկյալների, ավտորիտար և դաժան օրենքների ընդունման հետ, չեն վրիպել ԵԱՀԿ-ի ուշադրությունից և չեն էլ կարող վրիպել», – այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիգի Ծերեթելին։

Նրա խոսքով՝ երկրում առկա է շատ ծանր և խորքային ճգնաժամ, որը գործնականում մեկուսացնում է Վրաստանը։

«Սկզբում փորձ արվեց կիրառել համեմատաբար մեղմ մեխանիզմ՝ հարցերի պատասխանի տրամադրման ձևաչափով, սակայն դա արդյունք չտվեց, և իրավիճակը, ընդհակառակը, ավելի սրվեց։ Այժմ սկսվում է երկրորդ՝ հետաքննչական փուլը, որտեղ ներգրավված կլինեն փորձագետներ և կներկայացվի լուրջ եզրակացություն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Վրաստանում և ինչ հետևանքներ ունի այս քաղաքականությունը։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս ոլորտում առկա է խորը և ծանր ճգնաժամ, որը գործնականում մեկուսացնում է մեր երկիրը», – հայտարարել է Գիգի Ծերեթելին։