Գիդեոն Սաար. Եթե Ֆրանսիան և Կանադան ցանկանում են Պաղեստինի պետություն ստեղծել իրենց սեփական տարածքում, նրանք կարող են դա անել, նրանք բավականաչափ տարածք ունեն, դա տեղի չի ունենա Իսրայելում
Գիդեոն Սաար. Եթե Ֆրանսիան և Կանադան ցանկանում են Պաղեստինի պետություն ստեղծել իրենց սեփական տարածքում, նրանք կարող են դա անել, նրանք բավականաչափ տարածք ունեն, դա տեղի չի ունենա Իսրայելում

Իսրայելը չի թույլ տա երկու պետության սկզբունքի վրա հիմնված լուծումը, – այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարն իր խոսքում կոչ է արել այն երկրներին, որոնք ցանկանում են ստեղծել Պաղեստինի պետություն, «դա իրենց տարածքում անել»։

«Պաղեստինի պետությունը Իսրայելի սրտում, իրոք, լուծում կլիներ նրանց համար, ովքեր փորձում են մեզ ոչնչացնել։ Դա մենք չենք թույլ տա։ Մեծ երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Կանադան, եթե ցանկանան Պաղեստինի պետություն հիմնել իրենց տարածքում, կարող են դա անել, դրա համար շատ տեղ ունեն, բայց այստեղ, Իսրայելում, դա չի լինի», – հայտարարել է Գիդեոն Սաարը։

Նշենք, որ Պաղեստինի պետությունը ներկայում ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 150 երկրներ, այդ թվում՝ Եվրամիության անդամ Իսպանիան և Իռլանդիան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս տարվա աշնանը մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը։ Նման մտադրության մասին հայտարարել է նաև Կանադան։ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ չի բացառել նման քայլի հնարավորությունը։