Գիա Ժորժոլիանին և Միրիան Ծիկլաուրին լքել են մեծամասնությունը և անդամագրվել «հայրենասերների» դաշինքին
Գիա Ժորժոլիանին և Միրիան Ծիկլաուրին լքել են մեծամասնությունը և անդամագրվել «հայրենասերների» դաշինքին,- այս մասին պատգամավոր Գիա Ժորժոլիանին արդեն տեղեկացրել է խորհրդարանի բյուրոին:
Ինչպես պարզվել է այսօրվա նիստին, պատգամավորները գործընթացային կոմիտեին սեփական խմբակցությունը լքելու մասին դիմումով դեռ չեն դիմել:
«Գործընթացային հարցերի կոմիտեն դեռևս չի ստացել Գիա Ժորժոլիանիի, ինչպես նաև Միրիան Ծիկլաուրիի դիմումները: Դիմումը ներկայացված է միայն մեծամասնությունը լքելու մասին: Տեխնիկական հարց է, սակայն հետագայում երբ նրանք կպահանջեն այլ խմբակցություն անցնել, գործընթացորեն դա հնարավոր կլինի մինչ այն, քան պաշտոնապես չենք ստանա այն խմբակցության լքելու վերաբերյալ դիմումը, որտեղ նրանք գտնվում են»,-հայտարարել է գործընթացային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Գուրամ մաճարաշվիլին:
Խորհրդարանի բյուրոին այսօր դիմել է «Վրաստանի հայրենասերներ» դաշինքը և փոխանցել Գիրա Ժորժոլիանիի և Միրիան Ծիկլաուրիի անդամագրության մասին լրատվություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan