Գիա Վոլսկին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ
Գիա Վոլսկին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ

Խորհրդարանի առաջին փոխնախագահ և ՀՀ խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և հանձնաժողովի անդամների հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները և համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները հատուկ նշանակություն ունեն Հարավային Կովկասում խաղաղության համար։ Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն», – հանդիպումից հետո ասել է Գիա Վոլսկին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ խորհրդարանի հետ բարեկամության խմբի անդամներ՝ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Թենգիզ Շարմանաշվիլին և «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Գրետա Ցիցավան։

Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։