Գիա Վոլսկի. Խորհրդարանի վերահսկիչ դերն ավելացել է և այդ գործընթացը ստվերի տակ դնելը ճիշտ չէ
Գիա Վոլսկի. Խորհրդարանի վերահսկիչ դերն ավելացել է և այդ գործընթացը ստվերի տակ դնելը ճիշտ չէ

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, խորհրդարանի վերահսկիչ դերն ավելացել է և օրենսդրական մարմնում նախարարների ելույթը դարձել է սովորական իրադարձություն, իսկ այս գործընթացը ստվերի տակ դնելը ճիշտ չէ:

Լրագրողների հետ զրույցում Գիա Վոլսկին արձագանքել է խորհրդարանական գործունեության վերաբերյալ Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության պատրաստած զեկույցին և նշել, որ փաստաթղթին ծանոթանալիս իր մոտ ստեղծվել է տպավորություն, որ նոր զարգացող կանոնակարգը նյարդայնացնում է կոնկրետ մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ունեն քաղաքական համակրանք:

«Հնարավոր է, ինչ որ բան պետք է փոխվի, սակայն համարում եմ, որ դիտողությունների մեծ մասն անհեթեթություն է: Տարբերությունը թե ինչ է եղել նախկինում և հիմա ինչպես է նոր կանոնակարգով, զարգացող է և բարձր մակարդակով գնահատված: Սա կոնկրետ մարդկանց չի հետաքրքրում և ցավալի է, որ Վրաստանի երիտասարդ իրավաբանների միությունը խոսում է այնպիսի թերությունների մասին, որոնք հիմնավոր չեն»,- հայտարարել է Վոլսկին: