Գիա Վոլսկի. Կոնգրեսականների մի խումբ ներկայացրել է բանաձևի նախագիծ, սակայն սուտ է, որ կոնգրեսն ընդունել է այդ որոշումը
Գիա Վոլսկի. Կոնգրեսականների մի խումբ ներկայացրել է բանաձևի նախագիծ, սակայն սուտ է, որ կոնգրեսն ընդունել է այդ որոշումը

Կոնգրեսականների մի խումբ ներկայացրել է բանաձևի նախագիծ, սակայն սուտ է, որ կոնգրեսն ընդունել է այդ որոշումը,- այս մասին նշել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հանձնարարականների կոմիտեի նախագծի զեկույցը մեկնաբանելիս, որտեղ Վրաստանի հետ կապված նախաձեռնվել է մի քանի ուղղում:

«Կեղծ է նաև այն, որ այդ մասին խոսում են որպես կայացած փաստի մասին: Նման նախագծեր նախկինում ևս եղել են, խոսքը վերաբերել է «օլիգարխիկ կառավարմանը», արտասահմանյան բիզնեսի ճնշմանը, սակայն իրականում, որևէ բան չի հաստատվել և առավել ևս, նման որոշում կոնգրեսը չի կայացրել: Մեր իշխանության պայմաններում շատ ավելի լուրջ է ֆինանսական, քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցությունը, որը Ամերիկան ցուցաբերում է կոնգրեսի որոշման հիման վրա»,- հայտարարել է Գիա Վոլսկին: