Գիա Վոլսկի. Կարծում եմ՝ Սալոմե Զուրաբիշվիլին լավ է հասկանում իրականությունը, դա էր պատճառը, որ նա ասաց, որ երբեք չի ներում շնորհելու Միխեիլ Սաակաշվիլիին
Գիա Վոլսկի. Կարծում եմ՝ Սալոմե Զուրաբիշվիլին լավ է հասկանում իրականությունը, դա էր պատճառը, որ նա ասաց, որ երբեք չի ներում շնորհելու Միխեիլ Սաակաշվիլիին

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ընդդիմանա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հասարակության զգալի մասի վերաբերմունքին և նրան ներում չի շնորհի

Ինչպես լրագրողներին ասել է Վոլսկին, Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից համաներելը Միխեիլ Սաակաշվիլիին, չեն ների «Ազգային շարժման» կառավարման արդյունքում տուժած մարդիկ։

«Զուրաբիշվիլին չի հակադրվի հասարակության շատ մեծ մասի վերաբերմունքին այնպիսի մարդու նկատմամբ, ով նման հանցագործություն է կատարել։ Միևնույն ժամանակ, մարդիկ, ովքեր լրջորեն ճնշվել են այս ոճրագործության պատճառով, կորցրել են իրենց հարազատներին, առողջությունն ու ունեցվածքը, երբեք չեն ների իրենց ընտրված նախագահին նման քայլի համար։ Կարծում եմ, որ ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, շատ լավ է հասկանում այս իրողությունը, և դա էր պատճառը, որ նա ասաց, որ երբեք չի համաներելու Միխեիլ Սաակաշվիլիին»,- ասել է Գիա Վոլսկին։