Գիա Վոլսկի. Ընդդիմությունն ընդհանրապես չի անհանգստանում Գիորգի Ռուռուայի համար
Գիա Վոլսկի. Ընդդիմությունն ընդհանրապես չի անհանգստանում Գիորգի Ռուռուայի համար

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, ընդդիմությունն ընդհանրապես չի անհանգստանում Գիորգի Ռուռուայի համար:

Ինչպես նշել է Գիա Վոլսկին, կար ժամանակ, երբ որոշում էին, ում տանջել, ում սպանել, ում բանտ նետել, ում թողնել և ումից ինչ առգրավել, սակայն այս ամենն անցյալում է:

«Այնպիսի թեմա է, իբր մենք, այսինքն կառավարությունը կամ կուսակցությունն ունի Գիորգի Ռուռուային ազատելու ռեսուրս, որ կարող է թելադրել դատարանին և խոստովանություն գրել, որ իշխանությունն է որոշում, ով կլինի բանտում, իսկ ով՝ ազատ կարձակվի: Այս թեման մենք արդեն անցել ենք: Կար ժամանակ, երբ որոշում էին, ում տանջել, ում սպանել, ում բանտ նետել, ում թողնել և ումից ինչ առգրավել, սակայն այս ամենն անցյալում է: Նրանք ցանկանում են միջազգային գործընկերներին ցույց տալ, որ սա սովորական պատմություն է, որ դատարանին ասեք ազատ արձակեն, հակառակ դեպքում՝ չենք քվեարկի: Սա նպատակներից մեկն է և մյուսը, նրանք ունեն պարտականություն և կատարում են դա, ստիպված են խաղալ և ծանր վիճակում են»,- հայտարարել է Գիա Վոլսկին: