Գիա Վոլսկի. Ընդդիմությունն այնպիսի հայտարարություններ է անում, որ ցանկանում են այնպիսի հարված հասցնել և վնասել երկրի հեղինակությանը, որ մեր երեխաներն ու ապագա սերունդը պատասխան տա դրա համար
Ընդդիմությունն ընդհանրապես այնպիսի հայտարարություններ է անում, որ ակնհայտ է, և հարց չկա, որ նրանք ցանկանում են այնպիսի հարված հասցնել և վնասել երկրի հեղինակությանը, որ հաջորդ օրը իրենց և ընդհանրապես մեր երեխաներն ու ապագա սերունդը պատասխան տա դրա համար, – ասաց Վրաստանի խորհրդարանի փոխնխոսնակ Գիա Վոլսկին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթի վերաբերյալ ընդդիմության գնահատականների մասին:
Ըստ Գիա Վոլսկու, «դա տեղի չի ունենա, քանի որ վարչապետը խոսել է միջազգային վարկանիշների և իրական գործընթացների վերլուծության հիման վրա, որոնք միայն Վրաստանում չեն արվում և տեսանելի չեն միայն մեզ համար»:
«Իրավիճակը բավականին բարդ է մի շարք ուղղություններով: Լինի տնտեսություն, առողջական վիճակ, աշխարհի ներկայիս վիճակ, տարածաշրջանային լարվածություն, վարչապետն, իհարկե, խորը վերլուծություն կատարեց այս թեմայի շուրջ և ձևակերպեց հետաքրքիր առաջարկ, որի վերաբերյալ խորհրդակցությունները գործընկեր երկրների հետ կշարունակվեն: Որովհետեւ տարածաշրջանին իսկապես անհրաժեշտ է լրացուցիչ ձեւաչափ` անվտանգության հարցերում դիրքորոշումները հաշտեցնելու համար», – ասել է Գիա Վոլսկին: