Գիա Վոլսկի. «Ազգային շարժումն» այլևս չունի ոչ ինտելեկտուալ, ոչ քաղաքական ռեսուրս, բացի այն, որ մշտապես ապակայունացման վտանգ հրահրի
Գիա Վոլսկի. «Ազգային շարժումն» այլևս չունի ոչ ինտելեկտուալ, ոչ քաղաքական ռեսուրս, բացի այն, որ մշտապես ապակայունացման վտանգ հրահրի

«Ազգային շարժումն» այլևս չունի ոչ ինտելեկտուալ, ոչ քաղաքական ռեսուրս, բացի այն, որ մշտապես ապակայունացման վտանգ հրահրի,- ասել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին։

Ըստ նրա՝ սա միայն որոշակի մարդկանց, որոշակի խմբի, քաղաքական գործիչների ձգտումը չէ: Այդ ձգտումը համընկնում է Ռուսաստանի ձգտման հետ։

«Տարածաշրջանում, աշխարհում և, իհարկե, աշխարհաքաղաքական առանցքային դիրք ունեցող Վրաստանում բավական բարդ գործընթացներ են զարգանում, նրա շահերից է բխում ապակայունացումը, հակասությունների հրահրումը, լինի դա 500 մարդ, թե 1500, որոնք պարբերաբար հավաքվում են Մելիայի շուրջը։ Իհարկե, նրանք մեր քաղաքացիներն են, բայց բոլորը պետք է իմանան, որ կասկածներն ու հանգամանքները, որ ստեղծվում են այս քաղաքական ուժի շուրջ, բավականին լուրջ են, ուստի պետք է նորից մտածեն՝ ծառայում են պետությանը, թե անառողջ քաղաքական ուժին»,- ասաց Գիա Վոլսկին։