Ղուդուշաուրիի կլինիկայում հայտարարել են, որ ստացիոնարում մնում է ցույցին տուժած ութ մարդ
Ղուդուշաուրիի կլինիկայում մնում է ցույցին տուժած ութ մարդ: Այս մասին լրագրողներին ասել է Ղուդուշաուրիի կլինիկայի տնօրեն, Մարինա Գելանտիան:
«Ընդհանուր առմամբ մեզ մոտ են բերել 11 մարդու, որոնցից մեկը կին էր, իսկ մնացածը տղամարդիկ: Նրանք ունեին տարբեր տեսակի վնասվածքներ: Իրականացրել ենք համապատասխան գործողություններ: Մի մասին դուրս ենք գրել, իսկ մի մասը մնում է ստացիոնարում: Այս պահին բոլորի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտարարել է Ղուդուշաուրիի կլինիկայի տնօրենը: