Ղուդուշաուրիի կլինիկայում հասատատում են, որ բռնազավթված Ցխինվալիից «Կարմիր խաչի» օգնությամբ տեղափոխել են հիվանդի
Ղուդուշաուրիի կլինիկայում հասատատում են, որ հունիսի 7-ին, բռնազավթված Ցխինվալիից «Կարմիր խաչի» օգնությամբ տեղափոխել են հիվանդի,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել կլինիկայի տնօրենի տեղակալ Մարինա Գելանտիան:
Ղուդուշաուրիի կլինիկայում չեն կոնկրետացնում հիվանդի ինքնությունը:
«Հունիսի 7-ին, լուսաբանացին, «Կարմիր խաչ» կազմակերպության հիվանդին, ով ուներ գլխուղեղի բաց վնասվածք, կրծքավանդակի, ուղեղի վնասվածք, ինչպես նաև գանգուղեղի վնասվածք, շտապ կերպով տեղափոխել են վիրահատարան, որից հետո նա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդի վիճակը այս պահին գնահատվում է կայուն ծանր և նա շարունաում է բուժումը: Ինչպես մեզ տեղեկացրել են, տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Նա Թբիլիսի է տեղափոխվել Ցխինվալիից՝ «Կարմիր խաչի» միջոցով»,- հայտարարել է Մարինա Գելանտիան:
Սոցիալական ցանցում տարածվել է տեղեկություն, որ Ասլան Ջիոևին, ով Ֆիլիպ Խաչիրովի անձնական պահակախմբի ղեկավարն է, հունիսի 7-ին տեղափոխել են Ղուդուշաուրիի կլինիկա: Սոցիալական ցանցում տարածված տեղեկության համաձայն, Ֆիլիպ Խաչիրովը Արչիլ Տատունաշվիլուն տանջամահ անելու գործի գլխավոր գործող անձանցից մեկի, Լյուդվիգ Խաչիրովի եղբայրն է: