Ղրիմում մի քանի պայթյուն է որոտացել
Մայիսի 16-ին, գիշերը և առավոտյան, Ղրիմում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակում է իրականացվել Ռուսաստանի օկուպացիոն ուժերի մի շարք կարևոր ռազմական օբյեկտների վրա։
Ըստ հաղորդումների՝ ժամը 06:15-ին ուժեղ պայթյուն է գրանցվել Սևաստոպոլ քաղաքում։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը գործել է Նախիմովի անվան Սևաստոպոլի նավատորմի դպրոցի տարածքից։
Պայթյուններ են տեղի ունեցել նաև Բելբեկի և Կաչայի օդանավակայանների մերձակայքում։
Բացի այդ, պայթյուններ են եղել նաև Պերևալնոյեում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 126-րդ առանձին առափնյա պաշտպանության բրիգադը։ Տարածվում է տեղեկատվություն, որ Պերևալնոյեում այրվում և պայթում է զինամթերքի պահեստ։