Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրություններում հաղթում է Սադիր Ջապարովը

Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրություններում հաղթում է Սադիր Ջապարովը: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, քվեաթերթիկների 96,44 տոկոսը հաշվելուց հետո Ջապարովը ստացել է ձայների 79,18 տոկոսը:

Ղրղզստանում այսօր անց է կացվել նաև հանրաքվե ՝ կառավարման ձևն ընտրելու համար: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ձայների 95,96 տոկոսը հաշվելուց հետո քաղաքացիների 81,29 տոկոսը պաշտպանել է նախագահական կառավարման ձևը: Կառավարման խորհրդարանական ձևը ստացել է ձայների 10,85 տոկոսը, մինչդեռ քաղաքացիների 4,43 տոկոսը դեմ է քվեարկել երկու ձևերին:

Ղրղըզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ ընտրողների ցուցակում գրանցված էր 3 563 574 քաղաքացի: Ընդհանուր առմամբ նախագահական ընտրություններին մասնակցել է 17 թեկնածու:

Ինչպես գրում է «Բի Բի Սին», վերլուծաբանները կանխատեսել են Սադիր Ջափարովի հաղթանակը նախագահական ընտրություններում, նախընտրական մարաթոնի ընթացքում: Բանտարկությունից հետո Ջապարովը նախ դարձավ Ղրղզստանի բողոքների առաջնորդ, ապա դարձավ վարչապետ և նախագահի պաշտոնակատար: