«Ղազտրանսգազի» ներկայացուցիչը հայտարարում է, բնական գազի կուտակումը առաջացրել է թերի մոնտաժված ջեռուցիչը
«Ղազտրանսգազի» ներկայացուցիչը հայտարարում է, բնական գազի կուտակումը առաջացրել է թերի մոնտաժված ջեռուցիչը

«Ղազտրանսգազի» ներկայացուցիչ Դավիթ Բիթարիշվիլին հայտարարում է, որ Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի պողոտայում գտնվող բնակարանում, որտեղ բնական գազի կուտակման հետևանքով զոհվել են մարդիկ, գազի կուտակում տեղի է ունեցել թերի մոնտաժված ջեռուցիչից:

Նրա խոսքերով, ջեռուցիչը ցանցին միացված է եղել ինքնակամ:

«Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը ուսումնասիրվել է Ղազտրանսգազի ներկայացուցիչների կողմից: Ապամոնտաժվել է խախտումներով մոնտաժված ջեռուցիչը, որը հավանաբար և դժբախտ պատահարի պատճառն է: Այս դեպքը արտահոսքի հետ կապ չունի: Մեր տեղեկությամբ պատահարը առաջացել CO-ի կուտակմամբ»,-հայտարարել է Դավիթ Բաթիրաշվիլին:

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի #67-ում գտնվող բնակելի շենքում, 7-րդ հարկում: Գազի կուտակման հետևանքով զոհվել է յոթ մարդ: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, մահացածները վարձակալում էին բնակարանը: Հարևանների տեղեկությամբ, նրանք աշխատում էին շինարարության վրա: