«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն վաճառվել է 40 միլիոն դոլլարով
«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն վաճառվել է 40 միլիոն դոլլարով

Ղազախական ԶԼՄ-ների տեղեկությամբ, «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն վաճառվել է 40 միլիոն դոլլարով: Մինչ այժմ գործարքի ծավալը չէր անվանվում:

abctv.kz-ն գրում է, որ վրացական ընկերության վաճառքից տուժել է ղազախական կողմը, քանի որ ժամանակին, «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ում ներդրվել է ավելի քան 160 միլիոն դոլլար:

Թբիլիսիի գազի բաշխման ընկերության նոր սեփականատերը դարձել է Waltbay LTD օֆշորում գրանցված ընկերությունը, որը պատկանում է CBS վրացական ներդրումային գրուպին: