«Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերությունը կրկին զգուշացնում է բնակչությանը:
Հայտարարության մեջ ասված է, որ վերջին օրերին, անհայտ անձինք կրկին սպառողների հետ կապ են հաստատում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերության անունից: Նրանք պահանջում են ընտանիքի անդամների համարների ճշտում և այլ անձնական լրատվություն: Բացի այդ նրանք սպառողներին առաջարկում են մոնտաժել HN3 դետեկտորներ:
«Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին, «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերության անունից անհայտ անձինք կրկին զանգահարում են սպառողներին և պահանջում են ընտանիքի անդամների համարների ճշտում և այլ անձնական լրատվություն: Բացի այդ նրանք հարցնում են, արդյոք վերջին երեք ամիսների ընթացքում ընկերության ներկայացուցիչները ստուգել են բնակարանում մոնտաժված գազի համակարգը»,-ասված է հայտարարության մեջ:
Ղազտրանսգազ Թբիլիսին զգուշացնում է, որ նշված զանգերի հետ ընկերությունը կապ չունի և կոչ է անում զանգ ստանալու դեպքում անձնական լրատվությամբ չկիսվել և այդ զանգի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ընկերության թեժ գծին:
«Ղազտրանգազ Թբիլիսին» չի հետաքրքրվում սպառողների ընտանիքի անդամների տվյալներով, սա օրենքի կոպիտ խախտում է, ինչպես նաև չի իրականացնում HN3 դետեկտորների մոնտաժ»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan