«Ղազտրանսգազ Թբիլիսի» ընկերությունը մեկ անգամ ևս զգուշացնում է բնակչությանը - բնական գազի կուտակումը վտանգավոր է
«Ղազտրանսգազ Թբիլիսի» ընկերությունը մեկ անգամ ևս զգուշացնում է բնակչությանը, առանձնահատուկ զգույշ լինել գազի սարքավորումների օգտագործման ժամանակ:
Ընկերության լրատվությամբ, երեկ գիշեր, Խեթագուրովի 4 համարում, հավանաբար բնական գազի կուտակման հետևանքով թունավորվել են ամուսիններ: Ինչպես հայտարարել են «Ղազտրանսգազ Թբիլիսիում», ընտանիքը օգտվում էր բաց տիպի ջեռուցիչից: Դեպքի վայր այցելած ընկերության մասնագետները բնակարանից հանել են անօրեն մոնտաժված սարքը և զգուշացրել տանտիրոջը, այլևս չօգտվել նման սարքից: Մասնագետները ստուգել են նաև շենքի բնակիչների տները և խողովակները:
«Ղազտրանսգազ Թբիլիսի» ընկերության լրատվությամբ, նշված շենքում տանտերը հրաժարվել է դուռը բացել և հրաժարվել է ստուգումներից:
«Ղազտրանսգազ Թբիլիսի» ընկերությունը մեկ անգամ ևս զգուշացնում է բնակչությանը, առանձնահատուկ զգույշ լինել գազի սարքավորումների օգտագործման ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan