«Ղազբեգի» մաքսային անցակետը աշխատում է 24 ժամյա ռեժիմում. Եկամուտների ծառայություն
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ, «Ղազբեգի» մաքսային անցակետը աշխատում է 24 ժամյա ռեժիմում և օրական սպասարկում է ավելի քան հազար բեռնատարի:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության կողմից, համապատասխան մաքսային հսկիչ ընթացակարգեր անցնելուց հետո, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների բացթողումն իրականացվում է անխափան:
Իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի (Փոստա) -Կոբի-Լարս հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է: