Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակվել է Լևան Դիասամիձեն
Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակվել է Լևան Դիասամիձեն

Ղազախստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել է Լևան Դիասամիձեն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Լևան Դիասամիձեն ունի արտաքին գործերի նախարարությունում և արտասահմանյան դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատանքի երկարամյա փորձ։ 2022 թվականից մինչ օրս նա զբաղեցրել է Մոլդովայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2019–2022 թթ. նա եղել է Վրաստանի գլխավոր հյուպատոսը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Տարբեր տարիներին Լևան Դիասամիձեն եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Ավստրիայում։ Նա զբաղեցրել է նաև հարևան երկրների և տարածաշրջանների հետ հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրենի, ինչպես նաև ռազմական-քաղաքական դեպարտամենտի վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Լևան Դիասամիձեին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան», — ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։