Ղազախստանում ձերբակալվել են խորհրդարանական ընտրությունների հակառակորդների ցույցի մասնակիցներ

17:50, 10.01.2021

Ղազախստանում ձերբակալվել են խորհրդարանական ընտրությունների հակառակորդների ցույցի մասնակիցներ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարները հանրահավաքը անց էին կացնում Ալմաթիի կենտրոնական հրապարակում և կոչ էին անում քաղաքացիներին բոյկոտել ընտրությունները:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը շրջապատել է ցուցարարներին և ձերբակալել շատերին:

Հանրահավաքը կազմակերպել էր Ղազախստանի Դեմոկրատական ​​կուսակցությունը, որին ԿԸՀ-ը չէր գրանցել: Կուսակցության անդամները երկրում ընթացիկ ընտրություններն անօրինական են համարում:

Ընտրությունների բոյկոտ է պահանջում նաև «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը, որի առաջնորդը նախկին բանկիր, Մուխթար Աբլյազովն է: Շարժման կողմնակիցները հանրահավաք են անց կացրել Աստանայում: Ցուցարարները ձերբակալվել են նաև այստեղ:

Իշխող կուսակցությունից բացի, խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ևս չորս քաղաքական միավորումներ: Սակայն, ըստ «Ռոյտեր», այդ կուսակցությունների ներկայացուցիչները բացահայտ քննադատության չեն ենթարկել Ղազախստանի կառավարության ղեկավարներին, այդ իսկ պատճառով ընդդիմադիրները ասում են, որ այդ կուսակցությունները ղեկավարվում են կառավարության կողմից:

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, որը համարվում է Ղազախստանի գլխավոր ընդդիմադիր ուժը, նույնպես բոյկոտում է ընտրությունները:

Նմանատիպ