Ղազախստանում ավտոբուսի հրդեհի հետևանքով զոհվել է 52 մարդ

Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ Ղազախստանում ավտոբուսի հրդեհից։ Ողբերգության հետևանքով զոհվել է Ուզբեկստանի 52 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում եղել է 57 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել ղազախական Ակտյուբինի մարզում։ Ավտոբուսն ուղևորվելիս է եղել Սամարայից Շիմքենթ։

Հայտնի է, որ տրանսպորտային միջոցը բռնկվել է ընթացքի ժամանակ։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։