Ղազախստանի մայրաքաղաքի «Կասպի բանկի» շենքում անհայտ տղամարդը պատանդներ է վերցրել, ովքեր անվնաս ազատ են արձակվել հատուկ գործողության արդյունքում
Ղազախստանի մայրաքաղաքի «Կասպի բանկի» շենքում անհայտ տղամարդը պատանդներ է վերցրել, ովքեր անվնաս ազատ են արձակվել հատուկ գործողության արդյունքում

Անհայտ տղամարդը ներխուժել է Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող «Կասպի բանկի» շենք ու պատանդներ վերցրել։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ հարձակվողը պահանջել է բանկի ակտիվները փոխանցել հաշմանդամ երեխաներին և անօթևաններին, հակառակ դեպքում սպառնացել է սպանել պատանդներին։

Հատուկ գործողության արդյունքում Ղազախստանի ՆԳՆ-ն անվնաս ազատ է արձակել պատանդներին։ Հարձակվողը նույնպես ձերբակալված է։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։