Ղարափիլա գյուղի տարածքում բռնազավթիչ ուժերի կողմից իրականացվել է անօրեն այսպես կոչված բորդերիզացիա
Կասպիի մունիցիպալիտետի Ղարափիլա գյուղի մերձակայքում, բռնազավթիչ ուժերի կողմից իրականացվել է անօրեն այսպես կոչված բորդերիզացա,- այս մասին հաղորդում է պետական անվտանգության ծառայությունը:
Նրանց խոսքով, նշվածի կապակցությամբ պետական անվտանգության ծառայության կողմից ակտիվացվել է թեժ գիծ և այդ մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը:
«Կատարվածը հերթական ապակառուցողական քայլ է, որը էական վտանգ է ներկայացնում անվտանգության միջավայրի համար: Բռնազավթիչ ուժերի հերթական ապօրինի գործողության մասին տեղեկությունը կփոխանցվի Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներին և մեր միջազգային գործընկերներին»,- ասել են ՊԱԾ-ում: