Գերմանիայում Վրաստանի դեսպան է նշանակվում Էլգուջա Խոկրիշվիլին
Գերմանիայում Վրաստանի դեսպան է նշանակվում Էլգուջա Խոկրիշվիլին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նեերկայացրել Էլգուջա Խոկրիշվիլու թեկնածությունը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ստպորագրել է կառավարության որոշումը՝ նշված թեկնածությունը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն ներկայացնելու առնչությամբ: Այսօր Խոկրիշվիլուն կընդունի Վրաստանի նախագահը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու ներկայացված Էլգուջա Խոկրիշվիլին 2014-2015 թվականներին Վրաստանի նախարարների կաբինետի անդամ էր: