Գերմանիայում Սուրբ Ծննդյան շուկայում ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ կասկածվող հինգ անձ է ձերբակալվել
Գերմանիայում Սուրբ Ծննդյան շուկայում ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ կասկածվող հինգ անձ է ձերբակալվել, հաղորդում է «Դոյչե Վելե»-ն: Դեպքը տեղի է ունեցել Բավարիայի Դինգոլֆինգի մոտակայքում:
Դատախազության հաղորդմամբ, Սուրբ Ծննդյան շուկայում հարձակում պլանավորելու մեղադրանքով ձերբակալվել է հինգ տղամարդ, այդ թվում՝ երեք մարոկկացի, մեկ եգիպտացի և մեկ սիրիացի:
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալները պլանավորել էին Սուրբ Ծննդյան շուկայում ահաբեկչական հարձակում իրականացնել տրանսպորտային միջոցի միջոցով: Հաղորդագրությունների համաձայն՝ Գերմանիայի իշխանությունները տեղեկություններ են ստացել օտարերկրյա հետախուզական ծառայությունից: