Գերմանիայում Համբուրգի օդանավակայանը փակվել է աշխատակիցների անսպասելի գործադուլի պատճառով
Գերմանիայում, Համբուրգի Հելմուտ Շմիդտի օդանավակայանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը՝ աշխատակիցների անակնկալ գործադուլի պատճառով։
«Այսօր ծրագրված է եղել 144 ժամանում և 139 մեկնում, որոնցից օդանավակայանը կարողացել է իրականացնել միայն մոտ 10 չվերթ այսօր առավոտյան»,- ասել է Համբուրգի օդանավակայանի ներկայացուցիչը։
Օդանավակայանը հորդորում է ուղևորներին կապվել համապատասխան ավիաընկերության հետ՝ իրենց թռիչքների մասին տեղեկություններ ստանալու համար։ Գործադուլը կազմակերպում են Ver.di արհմիությունները։ Արհմիության ներկայացուցչի խոսքով՝ աշխատավարձի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։
«Դրա համար մենք ճնշում ենք գործադրում, գործադուլի նպատակը տնտեսական վնաս հասցնելն է»,- ասել է արհմիության ներկայացուցիչը։