Գերմանիայում Էրիթրեայի մշակույթի փառատոնում անկարգություն է տեղի ունեցել, 26 ոստիկան վիրավորվել է
Գերմանիայում Էրիթրեայի մշակույթի փառատոնում անկարգություն է տեղի ունեցել, 26 ոստիկան վիրավորվել է

Գերմանիայում Էրիթրեայի մշակույթի փառատոնում անկարգություն է տեղի ունեցել, 26 ոստիկան վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Գիեսեն քաղաքում։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ փառատոնի բախումներին մասնակցած 100 մարդ ձերբակալվել է։ Նախաքննությունը սկսվել է մարմնական վնասվածք հասցնելու և հասարակական կարգը խախտելու հոդվածով։

Ոստիկանությունը բացատրել է, որ Էրիթրեական մշակույթի փառատոնի դեմ ցույցին հավաքվել է 250 մարդ։ Հանրահավաքից հետո նրանք փակել են ճանապարհը։ Չարտոնված հանրահավաքը ցրելու ժամանակ ակտիվիստները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից ոմանք ճեղքել են պաշտպանիչ ամբարտակները։

Էրիթրեական մշակույթի փառատոնը Գիեսենում անցկացվում է 2011 թվականից։ Անցյալ տարի էլ այս փառատոնում անկարգություններ եղան։ Փառատոնի հակառակորդները Էրիթրեայի քաղաքացիներն են, ովքեր լքել են իրենց հայրենիքը և երկրի իշխանություններին մեղադրում են ավտորիտարիզմի մեջ։ Նրանց խոսքով, Գերմանիայում փառատոնը ղեկավարում է Էրիթրեայի կառավարությանը մոտ կանգնած կազմակերպությունը եւ դա քարոզչական գործիք է։