Գերմանիայում ցուցարարները փակել են ճանապարհները, ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
Գերմանիայի Գիսեն քաղաքի մոտակայքում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների դեմ։
Ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի են ունեցել նաև ֆիզիկական բախումներ։
Ռոյթերսի տվյալներով՝ ցուցարարները բողոքում էին Գիսենում անցկացված ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական կուսակցության երիտասարդական նոր առաջնորդի ընտրության դեմ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ակտիվիստները փակել են քաղաքի շրջակայքում գտնվող 16 ճանապարհ։
Ոստիկանության տվյալներով՝ մայրուղիներում, դաշնային և նահանգային ճանապարհներին երթևեկությունը լրջորեն խաթարվել է, ինչը հանգեցրել է ցույցի ուժային ցրմանը։