Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, 3 մարդ մահացել է, հաղորդում է Rheinische Post թերթը: Մոտ 30 մարդ վիրավորվել է:

Քաղաքի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, շրջափակված է: Գերմանիայի ոստիկանությունը հաստատում է, որ դեպքի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք կատարվածը ահաբեկչական հարձակում է: