Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 16 946 նոր դեպք, մահացել է 465 մարդ
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 16 946 նոր դեպք, մահացել է 465 մարդ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում «կովիդ 19»-ից մահացել է 465 մարդ: Վարակից մահացած անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 343: Այս մասին հայտնում է «Ռոյտերը»`հիմնվելով Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներին:

Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 16 946-ով:

Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է «կովիդ 19»-ի 1 908 527 դեպք: