Գերմանիայի խոշորագույն օդանավակայանների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անում

11:30, 10.03.2025

Գերմանիայի խոշորագույն օդանավակայանների աշխատակիցները 24 ժամ գործադուլ են հայտարարել։

Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Շտուտգարտի, Քյոլնի/Բոնի, Դյուսելդորֆի, Դորտմունդի, Հանովերի, Բրեմենի, Համբուրգի և այլ քաղաքների օդանավակայաններում աշխատակիցների բողոքի ակցիաների պատճառով խափանումներ են: Գործադուլին մասնակցում են քաղաքացիական ծառայության աշխատակիցները, ցամաքային անձնակազմը և ավիացիոն անվտանգության աշխատակիցները:

«Verdi» արհմիությունը պահանջում է բարձրացնել ոլորտի աշխատողների աշխատավարձը։

Գործադուլը հայտարարվել է այն բանից հետո, երբ գործատուի հետ բանակցությունների երկրորդ փուլն անարդյունք է ավարտվել։ Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 8%-ով բարձրացում, հավելյալ հավելավճարներ և երեք լրացուցիչ հանգստյան օր։

Ինչպես և սպասվում էր, գործադուլի պատճառով կչեղարկվի ավելի քան 3400 չվերթ, որը կազդի ավելի քան 510 հազար ուղևորի վրա։

Գերմանիայի օդանավակայաններում նախատեսվող լայնածավալ գործադուլից մեկ օր առաջ Համբուրգի օդանավակայանի աշխատակիցներն անակնկալ գործադուլ են հայտարարել։

Նմանատիպ