Գերմանիայի փոխկանցլեր. Մենք Դոնալդ Թրամփի խորհրդի կարիքն իսկապես չունենք, նա պետք է նայի, թե ինչպիսի քաոս է առաջացրել
Գերմանիայի փոխկանցլեր. Մենք Դոնալդ Թրամփի խորհրդի կարիքն իսկապես չունենք, նա պետք է նայի, թե ինչպիսի քաոս է առաջացրել

Մենք հաստատ Դոնալդ Թրամփի խորհրդի կարիքը չունենք։ Նա պետք է նայի, թե ինչպիսի քաոս է առաջացրել. այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Կլինգբեյլը։

Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը պետք է ապահովի, որ Իրանի հետ լուրջ խաղաղության բանակցություններ անցկացվեն։

Կլինգբեյլը նաև քննադատել է Թրամփի ռազմավարությունը Իրանի նկատմամբ։

«Կարծում եմ, նա իսկապես կարծում էր, թե դա երկու կամ երեք օրվա գործ է, և հետո ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Լարս Կլինգբեյլը։

Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ Թրամփն է կրում պատերազմն արագ ավարտելու պատասխանատվությունը։ Կլինգբեյլը նաև ընդգծել է Եվրոպայի տնտեսական հզորության կարևորությունը։

«Չեմ ուզում, որ մենք կախված լինենք նրանից, թե ինչ տրամադրություն ունի Դոնալդ Թրամփն այսօր կամ վաղը»,- հայտարարել է Գերմանիայի փոխկանցլերը։

Տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վերաբերյալ ապրիլի 28-ին հայտարարել էր. «Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ նորմալ է, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա չգիտի, թե ինչ է խոսում։ Զարմանալի չէ, որ Գերմանիայի գործերն այսքան վատ են»։ Թրամփը Մերցի վերաբერյალ հայտարարություն էր արել նաև ապրիլի 30-ին՝ նշելով. «Գերմանիայի կանցლերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի ռուս-ուկրաինական պատերազմին և իր քայքայված երկրի վերականգնմանը»։