Գերմանիայի ներքին գործերի նախարարը անակնկալ այցով մեկնել է Իսրայել
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը անակնկալ այցով ժամանել է Իսրայել։ Դոբրինդտը հայտարարեց Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների մասին։
Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայի ներքին գործերի նախարարը այսօր պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա նաև պետք է հանդիպի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։
«Իսրայելին աջակցելը նշանակում է, որ մենք պետք է հանդիպենք տեղում և ծանոթանանք իրավիճակին։ Ես ուզում եմ ցույց տալ, որ մենք աջակցում ենք Իսրայելին՝ որպես մեր ամենամտերիմ գործընկերոջ ահաբեկչության դեմ պայքարում», – ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը։