Գերմանիայի մի քանի քաղաքների օդանավակայաններում անվտանգության ծառայության աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Գերմանիայի մի քանի քաղաքների օդանավակայաններում անվտանգության ծառայության աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Գերմանիայի մի քանի քաղաքների օդանավակայաններում անվտանգության ծառայության աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Ըստ լրատվամիջոցների՝ գործադուլը կշարունակվի ողջ օրվա ընթացքում։

Գործադուլին մասնակցում են Բեռլինի, Համբուրգի, Շտուտգարտի, Կարլսրուեի, Քյոլնի և Մյունխենի օդանավակայանների աշխատակիցները։

Գործադուլը կազմակերպում են արհմիությունները։ Նրանց տեղեկություններով՝ մարտի 5-ին նախատեսված ռեյդին կմիանան Դրեզդենի, Հանովերի, Լայպցիգի, Դորտմունդի և Վեց օդանավակայանների աշխատակիցները։ Արհմիությունները պահանջում են բարձրացնել Lufthansa ավիաընկերության աշխատակիցների աշխատավարձերը։