Գերմանիայի Մանհայմ քաղաքում ավտովթարի հետևանքով ևս մեկ վիրավոր է մահացել

20:55, 03.03.2025

Գերմանիայի Մանհայմ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է երկուսի։

Ըստ գերմանական հանրային հեռարձակողի, տղամարդը, ով Մանհայմի կենտրոնում իր մեքենան քշել է մարդկանց խմբի մեջ, 40-ամյա գերմանացի է Ռայնլանդ-Պֆալց նահանգից։ Քաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու մարդ է մահացել։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսօրին։ Մեքենան մխրճվել է քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մարդկանց մեջ։ Քաղաքացիները հավաքվել էին ավանդական շքերթի։ Մի քանի մարդ ծանր վիրավորվել է։ Լրագրողների տվյալներով՝ ընդհանուր առմամբ միջադեպի հետևանքով տուժել է մոտավորապես հինգից տասը մարդ։ Երեք վիրավորներ այս պահին բուժվում են Մանհեյմի համալսարանական հիվանդանոցում՝ երկու մեծահասակ և մեկ երեխա:

Մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Մանհեյմի ոստիկանության տվյալներով՝ հաստատվել է, որ նա գործել է միայնակ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ մեքենայի վարորդը նախկինում չի ունեցել ծայրահեղականության կամ ահաբեկչության հետ առնչություն, թեև, ըստ երևույթին, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Հանցագործի հնարավոր դրդապատճառի մասին ոչինչ հայտնի չէ։

Հայդելբերգի կառնավալը չեղարկվել է Մանհայմի միջադեպից հետո։

Նմանատիպ