Գերմանիայի Մանհայմ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ

18:23, 03.03.2025

Գերմանիայի Մանհայմ քաղաքում անհայտ անձը մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. Մեկ մարդ մահացել է, կան նաև վիրավորներ։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մանհեյմի կենտրոնում գտնվող հրապարակում, որտեղ պետք է կառնավալ անցկացվեր։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է:

Առայժմ հայտնի չէ՝ հանցագործը մենա՞կ է գործել, թե՞ հանցակիցներ է ունեցել։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել Մանհեյմի կենտրոնից և մնալ տանը։ Իրավիճակը ոստիկանությունը որակում է «կյանքի համար վտանգավոր»:

Քաղաքի կենտրոնի գրեթե բոլոր ճանապարհները դեռ արգելափակված են։ Ոստիկանության աշխատակիցները ստուգում են վարորդների փաստաթղթերը բոլոր ճանապարհներին ու կամուրջներին։ Բացի այդ, Գերմանիայի ՆԳ նախարարը միջադեպի պատճառով հրաժարվել է մասնակցել Քյոլնում նախատեսված կառնավալին։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հետաքննությունն ընթանում է արագացված տեմպերով։

Հարկ է նշել, որ երկու շաբաթ առաջ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Մյունխենում, որի ժամանակ երկու մարդ է մահացել։

Նմանատիպ