Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհվել է երկու մարդ
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով երկու մարդ զոհվել է։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Վարորդին հաջողվել է փախչել դեպքի վայրից, սակայն քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։
Տասնյակ շտապօգնության խմբեր են աշխատում դեպքի վայրում։