Գերմանիայի, Կորեայի, Իրանի, Հորդանանի և Չեխիայի առաջին դիվանագետները Դավիթ Զալկալիանիին շնորհավորում են պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Գերմանիայի, Կորեայի, Իրանի, Հորդանանի և Չեխիայի առաջին դիվանագետները Դավիթ Զալկալիանիին շնորհավորում են պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Մեր երկրների միջև արդեն երկար տարիներ է ձևավորվել է սերտ համագործակցություն, ինչպես երկկողմ, այնպես էլ «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Գերմանիան կշարունակի աջակցել Վրաստանին ժողովրդավարական բարեփոխումների անցկացման և տարածքային ամբողջականության ճանապարհին», – ասված է Հայկո Մաասի նամակում, որտեղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կրկին ընդգծում է քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը:
Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար, Թոմաս Պետրիչեկի հայտարարությամբ, Չեխիան կշարունակի վճռականորեն աջակցել Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և երկրի կողմից ընտրված եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:
Նրա խոսքով, համաշխարհային համավարակն ազդել է Վրաստանի և Չեխիայի միջև հաղորդակցության ինտենսիվության վրա, սակայն համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել այդ մարտահրավերը:
Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Կանգ Կունգ Հվան շնորհավորական նամակում հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կամրապնդվի ընդհանուր շահերից ելնելով, հատկապես «կովիդ 19»-ի համավարակի հետևանքով չնախատեսված իրավիճակի դեպքում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հույս ունի, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի երկկողմ հարաբերությունները կխորանան երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարությունների ջանքերի ֆոնին:
Հորդանանի արտաքին գործերի նախարար, Այման Սաֆադը նույնպես հույս է հայտնել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: