Գերմանիայի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ծայրահեղ աջ ուժերի դեմ
Գերմանիայի քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ծայրահեղ աջ ուժերի դեմ։ Ամենալայնածավալ ցույցերն անցկացվել են Մյունխենում և Բրեմենում։
Կազմակերպիչների տվյալներով՝ Մյունխենում ցույցին մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ։
«Ավելի բարձր ընդդեմ աջերի»՝ այսպիսի կարգախոս ուներ Բրեմենում անցկացված հանրահավաքը։ Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 35 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչների գնահատմամբ՝ հանրահավաքին հավաքվել է մոտ 50 հազար ցուցարար։
Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Հանովերում և Գերմանիայի այլ քաղաքներում։