Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել ձմեռային սեզոնի էներգախնայողության միջոցառումներին

11:30, 25.08.2022

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել ձմեռային սեզոնի էներգախնայողության միջոցառումներին։ Նոր միջոցառումների համաձայն՝ կառավարությունը փորձում է երկու տոկոսով նվազեցնել գազի սպառումը։

Երկրի էներգետիկայի նախարարի խոսքով, նոր միջոցառումների իրականացմամբ երկու տարվա ընթացքում կտնտեսվի 11 միլիարդ եվրո։

Մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Գերմանիան իր գազի 55 տոկոսը ստանում էր Ռուսաստանից, որն այժմ նվազել է մինչև 35 տոկոս, և նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել ներմուծումը:

Ռուսաստանն իր հերթին 20 տոկոսով կրճատել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբից հանրային տարածքներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան, իսկ նախասրահներում և մուտքի տարածքներում ջեռուցումն ամբողջությամբ կանջատվի։ Նաև խանութները գիշերվա ընթացքում կանջատեն իրենց արտաքին լույսերը։ Բացի այդ, կարգելվի լողավազանների ջեռուցումը։

Նմանատիպ