Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է մտածի Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է մտածի Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին։
Նրա խոսքով՝ «քննարկման տեղ կա»։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ չափազանց շատ փախստականներ ստիպված են եղել լքել Ռուսաստանը։
«Մեզ համար կարևոր է գիտակցել, որ շատ մարդիկ փախչում են Ռուսաստանից, քանի որ համաձայն չեն ռուսական ռեժիմի հետ։ Այն որոշումը, որը մենք կկայացնենք, չպետք է դժվարացնի փախչել ռուսական իշխանությունից և բռնապետությունից»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան և Եվրամիության անդամ մի քանի երկրներ պահանջում են Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ սահմանել։