Գերմանիայի էներգետիկայի կարգավորող մարմին. Գերմանիայի գազամատակարարումը ներկայումս ապահովված է, թեև իրավիճակը լարված է, հնարավոր է, որ իրավիճակը հետագայում էլ ավելի վատթարանա
Գերմանիայի էներգետիկայի կարգավորող մարմին. Գերմանիայի գազամատակարարումը ներկայումս ապահովված է, թեև իրավիճակը լարված է, հնարավոր է, որ իրավիճակը հետագայում էլ ավելի վատթարանա

Գերմանիայի գազամատակարարումը ներկայումս ապահովված է, թեև իրավիճակը լարված է, և չի բացառվում, որ իրավիճակը հետագայում էլ ավելի վատթարանա։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկ կարգավորող մարմինը՝ այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը երկարաձգել է «Հյուսիսային հոսք 1»-ով դեպի Եվրամիություն գազի մատակարարումների դադարեցումը։

Ռուսաստան բնական գազի մատակարարումը պետք է վերսկսվեր այսօր, սակայն ընկերությունը հայտարարել է, որ գազամատակարարումը չի կարող վերականգնվել՝ որպես պատճառ նշելով տեխնիկական անսարքությունը։

«Ռուսական կողմի վկայակոչած թերությունները տեխնիկական պատճառ չեն գործունեությունը դադարեցնելու համար»,- ասվում է գերմանական կարգավորիչի ամենօրյա զեկույցում։

«Գազպրոմ» ընկերությունը օգոստոսի 31-ին դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա՝ «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարի վերանորոգման աշխատանքների պատճառով։ Վերանորոգման աշխատանքները պետք է տեւեին երեք օր։