Գերմանիայի էկոնոմիկայի նախարար. Էներգիայի բարձր գները, չափազանց բյուրոկրատիան և համաշխարհային լարվածությունը հսկայական ճնշում են գործադրում Գերմանիայի տնտեսական վիճակի վրա
Էներգիայի բարձր գները, չափազանց բյուրոկրատիան և համաշխարհային լարվածությունը հսկայական ճնշում են գործադրում Գերմանիայի տնտեսական վիճակի վրա, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարար Կատարինա Ռայխեն Բեռլինում կայացած արտաքին առևտրի համաժողովում։
Նախարարը կոչ է անում Գերմանիայի կառավարությանը իրականացնել լայնածավալ բարեփոխումներ։ Նրա խոսքով՝ գերմանական ընկերությունները տառապում են չափազանց կարգավորումներից, էներգիայի բարձր գներից և սոցիալական պետության գոյությունից, որն իր ներկայիս չափսերով ծանրացնում է աշխատուժի ծախսերը։
«ԵՄ-ն պետք է կենտրոնանա մրցակցության ուժեղ շարժիչ դառնալու վրա և այլևս իրեն չդիտարկի որպես կարգավորիչ խոչընդոտ», – ասել է Կատարինա Ռայխեն։
WELT-i-ի տվյալներով՝ Գերմանիայի տնտեսությունը տարիներ շարունակ թույլ աճ է գրանցել։ Բացի այդ, Գերմանիայի արդյունաբերության և առևտրի պալատի նախագահ Պետեր Ադրիանը նշել է, որ Գերմանիայի տնտեսությունը կորցրել է մրցունակությունը։
WELT-ի փոխանցմամբ՝ Չինաստանի կողմից հազվագյուտ հողային հանքանյութերի արտահանման վերահսկողության վերջերս խստացումը մեծ մտահոգություն է առաջացրել գերմանական ընկերությունների շրջանում: Հրատարակության տվյալներով՝ Գերմանիային հազվագյուտ հողային հանքանյութեր են անհրաժեշտ շարժիչներ, տուրբիններ և սենսորներ արտադրելու համար: