Գերմանիայի դեսպանություն .Գերմանիան աջակցում է Վրաստանի  ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները
Գերմանիայի դեսպանություն .Գերմանիան աջակցում է Վրաստանի  ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները

Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ։

 

«Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև զինված հակամարտության  16 տարին։

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պաշտպանում է Վրաստանի ազգային ինքնիշխանությունը և նրա տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների կողմից անջատական ​​շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը։

 

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 8-ի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։