Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրիդրիխ Մերցի հայտարարության պատճառով
Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրիդրիխ Մերցի հայտարարության պատճառով

Իրանում հայտարարում են, որ Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «անիմաստ» հայտարարությունների պատճառով։

Իրանի պետական «IRNA» գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի դեսպան Աքսել Դիթմանը կանչվել է արտգործնախարարություն։

Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրեն Ալիրզա Յուսեֆին քննադատել է Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները՝ դրանք անվանելով «Իրանի ներքին գործերին անպատասխանատու միջամտություն»։

Յուսեֆին հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը չունի բարոյական իրավունք՝ իրանցիներին մարդու իրավունքների մասին դասեր կարդալու։

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Իրանում ընթացող հակակառավարական ցույցերի ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, թե Իրանի ռեժիմը մոտ է ավարտին։

«Կարծում եմ՝ մենք այժմ ականատես ենք լինում Իրանի ռեժիմի վերջին օրերին և շաբաթներին», – հայտարարել էր Ֆրիդրիխ Մերցը։