Գերմանիայի դեսպանատուն. Անալենա Բերբոկի գլխավոր ուղերձն այն է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Վրաստանին Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձենալու ճանապարհին
Գերմանիայի դեսպանատուն. Անալենա Բերբոկի գլխավոր ուղերձն այն է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Վրաստանին Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձենալու ճանապարհին

Անալենա Բերբոկի հիմնական ուղերձն այն է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Վրաստանին Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձենալու և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին,- ասված է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան կողմից Անալենա Բերբոկի Վրաստան այցի վերաբերյալ տարածված տեղեկատվության մեջ։

«Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը երեկ երեկոյան թռավ Թբիլիսի։ Այսօր նախարարն իր հագեցած ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունենում կառավարության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նախարարը ուսանողների հետ կխոսի Վրաստանի եվրոպական ապագայի մասին։ Տիկին Բերբոկի հիմնական ուղերձն է՝ Գերմանիան մեծ ջանքերով կշարունակի աջակցել Վրաստանին՝ երկիրը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին մերձեցնելու և դրա համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,- ասվում է Գերմանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։